Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով խորհրդին է ներկայացվել առկա նախագծերի հիման վրա Արտաշատ-Երևան, Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհահատվածի եռաչափ մոդելավորումը: Արձանագրվել է, որ ճանապարհահատվածների կառուցման տեխնիկական լուծումները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Այնուհետև քննարկվել է տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) իրականացման ընթացքը: Ծրագիր ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի: Հողերի օտարման գործընթացի իրականացումը սկսվել է ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր, Եղնիկ, Դավթաշեն, Վերին և Ներքին Սասնաշեն համայնքների ազդեցության ենթակա հողերի օտարումից: Կնքվել են 124 օտարման պայմանագրեր մասնավոր և համայնքային հողերի ձեռքբերման համար, որոնց մասով տրվել են համապատասխան փոխհատուցումներ: Ճանապարհահատվածում WGS համաշխարհային գեոդեզիական կոորդինատային 2-րդ դասի ցանցերի ստեղծման կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Տիգրան Սարգսյանը ծրագրի ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ճանապարհահատվածի անվտանգության չափանիշների պահպանման հարցերը՝ միջազգային տեխնիկական լուծումներին համապատասխան:
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով խորհրդին է ներկայացվել առկա նախագծերի հիման վրա Արտաշատ-Երևան, Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհահատվածի եռաչափ մոդելավորումը: Արձանագրվել է, որ ճանապարհահատվածների կառուցման տեխնիկական լուծումները համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Այնուհետև քննարկվել է տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) իրականացման ընթացքը: Ծրագիր ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի: Հողերի օտարման գործընթացի իրականացումը սկսվել է ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր, Եղնիկ, Դավթաշեն, Վերին և Ներքին Սասնաշեն համայնքների ազդեցության ենթակա հողերի օտարումից: Կնքվել են 124 օտարման պայմանագրեր մասնավոր և համայնքային հողերի ձեռքբերման համար, որոնց մասով տրվել են համապատասխան փոխհատուցումներ:
Ճանապարհահատվածում WGS համաշխարհային գեոդեզիական կոորդինատային 2-րդ դասի ցանցերի ստեղծման կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
Տիգրան Սարգսյանը ծրագրի ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ճանապարհահատվածի անվտանգության չափանիշների պահպանման հարցերը՝ միջազգային տեխնիկական լուծումներին համապատասխան: