Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան երեկվա հանդիպումը վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ նորմալ է գնահատում: Այս մասին երեկվա ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո վարչապետն ասել է «Yerkir.am»-ի հետ զրույցում:
«Ընդհանրապես` երկխոսությունը միշտ էլ շատ կարեւոր է, եւ ուրախ եմ, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել, եւ կարողացել են բոլոր մտահոգիչ հարցերը քննարկել: Կարծում եմ, որ սա շատ քաղաքակիրթ երկխոսության ձեւ է եւ շատ լավ ավանդույթ»,- հայտարարել է վարչապետը:
Նա վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այնպիսի վարքագիծ է դրսեւորում, որ ամեն ինչ անելու է օրենքի շրջանակներում, ինչն էլ, ըստ վարչապետի, շատ ողջունելի եւ գովելի պահվածք է:
Հարցին` հանդիպման մանրամասներին տեղյա՞կ է, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Բնականաբար, դե իհարկե»: Թեեւ հրաժարվել է ներկայացնել այդ մանրամասները, բայց վստահեցրել է. «Համոզված եմ, որ ամեն ինչ նորմալ է լինելու»:
Վարչապետը գոհ է Սերժի և Րաֆֆիի հանդիպումից