Լրահոս

22.02.2013 12:53


Ընտրություններ 2013. Ներողություն է խնդրել` թյուրիմացության համար

Ընտրություններ 2013. Ներողություն է խնդրել` թյուրիմացության համար

2013թ. փետրվարի 18-ին «www.iDitord.org» կայքում հրապարակվել է ահազանգ, որ Երեւանի թիվ 51 դպրոցի տնօրեն Ժաննա Ծաղիկյանը զանգահարել եւ դպրոցի ուսուցիչներին պարտադրել է, որ նրանք ծնողների կոնկրետ քանակ ապահովեն` ՀՀ Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանին ընտրելու համար:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում ահազանգի հավաստիությունը եւ այն կատարած անձի ինքնությունը պարզելու նպատակով հարցում է ուղարկվել «www.iDitord.org» կայքին, որտեղից հայտնել են, որ ահազանգն ստացվել է կայքի թեժ գծի հեռախոսահամարով: Իրենք թիվ 51 դպրոցի կայքից վերցրել են դպրոցի տնօրենի տվյալները եւ նույնությամբ տեղադրել իրենց կայք-էջում: Ահազանգողը չի ցանկացել բացահայտել իր անձը, հետեւաբար չեն կարող որեւէ տվյալ հայտնել նրա անձի վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է վերցվել Ժ. Ծաղիկյանից, ով հայտնել է, որ 2012թ. նոյեմբերի 7-ից աշխատում է թիվ 51 դպրոցում, սակայն ինքը դպրոցի տնօրենը չի հանդիսանում:
Պարզվել է նաեւ, որ նշված դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Ասյա Սահակյանը, ով իր բացատրություններով հայտնել է, որ դպրոցում ընտությունների հետ կապված քարոզչություն չի եղել, ուսուցիչներին չի պարտադրվել ցուցակներ ներկայացնելու կամ որեւէ թեկնածուի օգտին քվեարկելու համար: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հերքել է «www.iDitord.org» կայքում տեղադրված տեղեկությունը:

«www.iDitord.org» կայքի հրապարակման համաձայն` «www.iDitord.org» կայքը ներողություն է խնդրում ստեղծված թյուրիմացության համար, քանի որ հաղորդագրության մեջ տնօրենի անվան մասին տեղեկությունը վերցվել է թիվ 51 դպրոցի կայքից:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը