Լրահոս

22.02.2013 10:44


Ստեփանավանի հյուրանոցում 4 մարդ մահացել է գազի թունավորումից

Ստեփանավանի հյուրանոցում 4 մարդ մահացել է գազի թունավորումից

Ոստիկանության Ստեփանավանի բաժին փետրվարի 21-ին՝ ժամը 10։55-ին, դիմել է հյուրանոցային համալիրներից մեկի տնօրենը` 1950թ. ծնված Սամվել Թ.-ն, և հաղորդում տվել, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 1982թ. ծնված Գրիշա Զալինյանի, 1980թ. ծնված Սարգիս Ղուկասյանի, 1970թ. ծնված Էլմիրա Ստեփանյանի և 1990թ. ծնված Արմինե Ռևազյանի դիակները:

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, փաստի առթիվ հարուցված քրեական գործի (ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մաս) նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին՝ ժամը 01։00-ից 10։30-ն ընկած ժամանակահատվածում, «Մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից:

Սամվել Թ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:

 

Այս խորագրի վերջին նյութերը