«Նարեկացի» արվեստի միության «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» ծրագիրն այս անգամ նվիրված էր աշխարհահռչակ ռեժիսոր-վավերագրող` Արտավազդ Փելեշյանի 75-ամյակին: Ասում են, որ դեռ 70-ականներին նա համարվում էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, իսկ կինոյի մեկ այլ դասական` Ս. Փարաջանովը նրան համարել է «կինեմատոգրաֆիայի սակավաթիվ հանճարներից մեկը»:
«Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» ծրագրի համակարգող Արևիկ Ավանեսյանը հանդիսատեսին ամփոփ ներկայացրեց Ա. Փելեշյանի կենսագրությունն ու ստեղծագործությունները` փորձելով հնարավորինս ներկայացնել նաև Փելեշյանի արվեստի առանձնահատկությունը:
- Այսօր, ավելի շատ ուզում եմ խոսենք, թե ով է Փելեշյանը մեզ` երիտասարդներիս համար և ինչ տեղ ունի մեր` երիտասարդ կինոսիրողներիս ու կինեմատոգրաֆիստներիս կյանքում, - ասաց Արևիկ Ավանեսյանը:
Ցուցադրվեցին Ա. Փելեշյանի «Մենք» /1969/, «Տարվա եղանակներ»/1975/, «Կյանք»/1992/, և վերջին`1994թվ.-ին նկարահանած «Վերջ» ֆիլմերը:
Ֆիլմի դիտումից անմիջապես հետո ուղիղ միացում եղավ Փարիզում բնակվող երիտասարդ կինոռեժիսոր Լևոն Մինասյանի հետ, ով մտերմիկ հարաբերությունների մեջ է Փելեշյանի հետ` նրա հետ աշխատել է, ունեցել անձնական շփումներ, ճանապարհորդել և հանդիսատեսին պատմելու շատ բան ուներ:
- Այստեղ կային երիտասարդներ, որքեր նոր էին ճանաչում Ա. Փելեշյանին, սա այն արդյունքն էր, որը ես ուզում էի տեսնել, - երեկոյի ավարտին ասաց Արևիկ Ավանեսյանը:
Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Գյումրիում: 1963-1967 թթ. սովորել է Մոսկվայի կինոինստիտուտի /ВГИК / բարձրագույն ռեժիսորական դասընթացը (L. Քրիստիի արվեստանոց): Արդեն ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը մեծ ճանաչում են գտել կինեմատոգրաֆիստների շրջանում, ստացել բազմաթիվ մրցանակներ: Փելեշյանը ոչ միայն տասնյակ և ավելի ֆիլմերի հեղինակ է, այլ նաև կինոյի տեսաբան է: Նրա «Դիստանցիոն մոնտաժ» և «Իմ կինոն» տեսական գրքերը ներկայացնում են մոնտաժի զարգացման պատմությունը, կինոյի մասին իր անհատական մտորումները ու սցենարները:
1969 թվականին նկարահանած Փելեշյանի «Մենք» ֆիլմը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ:
Արտավազդ Փելեշյանի 75-ամյակը` «Նարեկացիում»

«Նարեկացի» արվեստի միություն