Լրահոս

21.02.2013 17:30


Շտապ. Հայտնի են դարձել Ս. Սարգսյան-Ր. Հովհաննիսյան հանդիպման մանրամասները (տեսանյութ)

Շտապ. Հայտնի են դարձել Ս. Սարգսյան-Ր. Հովհաննիսյան հանդիպման մանրամասները (տեսանյութ)

Հայտնի են դարձել Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսության չհրապարակված հատվածի մանրամասները: Հաշվի առնելով հանդիպման նկատմամբ եղած մեծ հետաքրքրությունը այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
- Րաֆֆի, իսկ ինչպե ՞ս է տիկին Հովհաննիսյանը:
- Լավ, շնորհակալ եմ: Իսկ ձեր աղջիկները:
- Լավ:
- Իսկ փեսաները:
- Լավ, լավ, էնպես ես հարցնում, ոնց որ նրանց համար պռոշդ ճաքում ա:
- Չէ, ինչու, անկեղծ եմ: Իսկ ԱՊՊԱ-ն արդեն արե ՞լ եք:
- Րաֆֆի, բայց ինչ հոգատար մարդ ես:
- Պարոն Սարգսյան, ես գնահատում եմ ձեր վաստակը մեր պետականության կայացման գործում, եւ իմ ստացած քվեներն ինձ պարտավորեցնում են լինել հոգատար եւ նման հարցեր տալ:
- Րաֆֆի, բայց իսկապես անտրամադիր ես: Բան է պատահե ՞լ:
- Ոչ, ոչ, անհոգ եղեք: Ամեն ինչ կարգին է:
- Բա էդ դեպքում, էկել ես ստեղ, որ ի ՞նչ անես:
- … (լռություն):
- Րաֆֆի, երեխաներն ինչպես են, հասցնո ՞ւմ եք ուսման վարձերը:
- Փոքր ինչ դժվար է, բայց դե հասցնում ենք: Արմինեն եւս աշխատում է:
- Դե շատ լավ է: Ես գիտեմ, որ երկրում շատ են 150 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերը, բայց ժողովուրդը ծուլանաում է, ու շատ լավ է, որ Արմինեն աշխատասեր է:
- Կոմունալ ծախսերն են շատ, բայց դե փառք Աստծո: Գամք, Դոգունություն:
- Դե շատ լավ է, ես միշտ բարձր եմ գնահատել ձեր աշխատանքը: Դրա համար էլ նկատել եմ, որ ձեր խիարը ճիշտ է աճում:
- Հարկավ, հարկավ: Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար: Ես միշտ էլ բարձր եմ գնահատել Արցախի ազատագրման հարցում ձեր ունեցած ավանդը:
- Խմե ՞նք:
- Շնորհակալ եմ, դե լավ, ես գնամ, դիվանագիտական հանդիպումներ ունեմ: Կարեւորն այն է, որ ձեզ էլ ձեռքով բարեւեցի:

Թոփնյուզի հումորի բաժին

Աղբյուրը՝ http://www.top-news.am/index.php?newsid=15213&ng=7&nt=%D5%80%D4%B1%D5%85%D4%B1%D5%8D%D5%8F%D4%B1%D5%86

Այս խորագրի վերջին նյութերը