Լրահոս

21.02.2013 17:17


Աջափնյակում վերսկսվեցին ջրաշինարարական աշխատանքները

Աջափնյակում վերսկսվեցին ջրաշինարարական աշխատանքները

Գարնան շունչը դեռ նոր է զգացվում օդում, սակայն «Երևան Ջուր» ընկերությունն արդեն վերսկսել է ջրաշինարարական աշխատանքները մայրաքաղաքում: Նպատակը ջրամատակարարման հետագա բարելավումն է Երևանում և համակարգի արդիականացումը, որպես վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման կարևորագույն նախապայմանի:

 Նշված աշխատանքների շրջանակներում փետրվարի 21-ին՝ ժամը 10։00-ից մինչև փետրվարի 22-ը՝ ժամը 10։00-ն, հայտարարվել էր Աջափնյակ վարչական շրջանի Հույսի Ավան, Շիրազ, Մազմանյան, Բաշինջաղյան, Մարգարյան փողոցների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքի, Հալաբյան փողոցի 41, 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 63, 65 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին:

 Ինչպես տեղեկացրեց ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասի գլխավոր ճարտարագետ Էդգար Հայրապետյանը, այդ ընթացքում Կարմիր Խաչի հարևանությամբ, Բաշինջաղյան 1 և 2 նրբանցքներում և Մարգարյան 1 նրբանցքում նախատեսվում է իրականացնել 4 անուն բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքներ /վթարված փականի փոխարինում, ներցանցային հիդրավլիկական կապի անջատում/, ինչպես նաև՝ առիթից օգտվելով՝ 2 անուն վերանորոգման աշխատանքներ:

Չնայած առաջադրանքի զգալի ծավալին, ինչպես նաև ջրի շարունակվող արտահոսքին, որը խոչնդոտում է գործի ընթացքին, տեղամասի մասնագետները  իրականացնում են աշխատանքներն այն հաշվարկով, որ նախատեսված ժամկետում վերսկսեն սպառողների ջրամատակարարումը:

   Հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը