Քաղաքական

21.02.2013 16:20


Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին մի բան է ասում, նախագահին՝ մեկ այլ բան (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին մի բան է ասում, նախագահին՝ մեկ այլ բան (տեսանյութ)

Այսօր՝ մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ մտնելը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահականի արարողակարգայինի ղեկավարից հետաքրքրվել է՝ այդ հանդիպմանը լրագրող և օպերատոր լինելո՞ւ է, և եթե այո՛, ապա ինքը ցանկանում է մեկ լրագրող և օպերատոր էլ իր հետ տանել։ Իսկ երբ «7օր»–ի թղթակիցն առաջարկել է նախագահին փոխանցել լրագրողների պահանջ–ցանկությունը՝ այդ հանդիպումն ընդհնարապես բոլորի համար բաց անցկացնելու մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե անձամբ ինքը կողմ է բա՛ց հանդիպմանը։ Սակայն երբ արդեն Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է նախագահական, և Սերժ Սարգսյանը նրան հարցրել է՝ լրագողների ներկայությա՞մբ պետք է զրուցենք, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է.

–Չէ՛, ինձ թվում է՝ պետք չէ։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը