Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը, այսօրվա դռնփակ նիստում քննարկելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը, որոշեց, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի հետ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ընթացքում խախտել է էթիկայի կանոնները: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Ինչպես հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը, հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ պատգամավորը, խախտել է ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետը, այն է' ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, Էթիկայի հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերում, որից հետո դրանք տեղադրվում են ԱԺ-ի ինտերնետային կայքում: Որոշման քննարկում նախատեսված չէ, սակայն, ինչպես նշեց Դ.Հարությունյանը. «Հանձնաժողովների որոշումները կարևոր են, որովհետև ի վերջո մենք ձևավորում ենք մեր վարքագիծը»:
Մհեր Սեդրակյանը խախտել է էթիկայի կանոնները