Լրահոս

21.02.2013 15:38


Ի՞նչ ունի Րաֆֆին թաքցնելու հավաքված ժողովրդից

Ի՞նչ ունի Րաֆֆին թաքցնելու հավաքված ժողովրդից

Իշխանությունը առաջարկում է լրագրողների ներկայությամբ զրուցել, «ընդդիմությունը» հրաժարվում է: Իշխանություններին հրապարակային , ամբողջ ժողովրդի առջև պահանջներ ներկայացնելը և փակուղու առջև կանգնացնելը, աշխարհի յուրաքանչյուր անկյունում, յուրաքանչյուր ընդդիմաության երազանքն է: Իսկ Հայստանում քաղաքացիների վստահության քվեն ստացած թեկնածուն հրաժարվում է դա անել:

Մի բան է անհասկանալի, եթե Սերժ Սարգսյանը երեկ համաձայնվեր և Բաղրամյան 26-ից իջներ Ազատության հրապարակ, այդ ինչպես էր տեղի ունենալու իշխանության փոխանցումը ժողովրդին, որի համար էլ Րաֆֆին պահանջում էր հանդիպում: Ի՞նչ, Ազատության հրապարակի ողջ բազմությանը պիտի ասեին ներող լինեք, բայց առանձին խոսալու բան ունենք: Էդ ի՞նչպես է իշխանությունը փոխանցվում ժողովրդին առանց ժողովրդի ներկայության:

Սա ֆարսի, սա ֆարս հանդիսացող ընտրությունների տրամաբանական շարունակությունն է:Սա գործարք է: Եվ միայն միամիտները կարող են մասնակցել քաղաքական այս առևտրին:

Արեգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը