ԱՄՆ Պետքարտուղարությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ
ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առիթով հայտարարություն է տարածել։ Միացյալ Նահանգների արտաքին գործերի գերատեսչությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ, որոնք ընդունվել են միջազգային դիտորդների կողմից, որպես ընդհանուր առմամբ լավ կազմակերպված և հիմնական ազատությունների պահպանմամբ»:
«Միաժամանակ, մենք կիսում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մտահոգությունը հանրային վարչարարության անկողմնակալության բացակայության և վարչական ռեսուրսի չարաշահման առումով, որի արդյունքում խզվել էր տարանջատումը պետական մարմինների և իշխող կուսակցության աշխատանքի միջև։ Մենք համամիտ ենք այն եզրակացությունների հետ, որոնց համաձայն չնայած ընտրությունների օրն անցել է հանգիստ և կանոնավոր, սակայն տեղ են գտել գործընթացին ոչ պատշաճ միջամտություններ՝ հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից, ինչպես նաեւ որոշ լուրջ խախտումներ, ներառյալ ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքեր»,–մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:

7օr.am