Աշխարհ

21.02.2013 15:20


Շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը

Շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտունու ուղղությամբ, փետրվարի 22-ին կանցկացվի մշտադիտարկում:

 Այդ մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

  Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Եվգենի Շարովը:

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն և Ուիլյամ Փրայորը:

 

Այս խորագրի վերջին նյութերը