Րաֆֆին չբացեց Սերժի հետ հանդիպման փակագծերը. դա արեց նախագահական նստավայրը (տեսանյութ)
Քիչ առաջ նախագահական նստվայրից դուրս եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ։ «Այստեղ հավաքվել ենք՝ որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ։ Հարցերին կպատասխանեմ վաղը Ազատության հրապարակում։ Վաղը արտոնված հանրահավաքին ժողովուրդը տոնելու է իր հաղթանակը»,–հայտրարել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չբացելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման փակագծերը։ Հավաքվածները, սակայն, վանկարկում էին՝ «հի–մա՛»։ Ի պատասխան՝ «Ժառանգության» առաջնորդը հավաքվածներին կոչ է արել ցրվել։ «Ես հիմա դիվանագիտական հանդիպումներ ունեմ և կոչ եմ անում բոլորիդ ցրվել, գնալ գործերին»,–ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կրկին նշելով, թե բոլոր հարցերին կպատասխանի վաղը։
Ինչպես ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը:

7or.am