Լրահոս

21.02.2013 14:41


Արցախի նախագահն ընդունել է իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանին

Արցախի նախագահն ընդունել է իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցել է փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են Արցախում կարի արտադրության զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը ողջունել է գործարարի կողմից այս ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կարի արտադրությունը Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից էր և այստեղ կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները այդ ուղղության դինամիկ առաջընթացը ապահովելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը