Լրահոս

21.02.2013 13:23


Րաֆֆիից զզված քաղաքացին պատրաստ է տեր կանգնել Րաֆֆիի ձայներին

Րաֆֆիից զզված քաղաքացին պատրաստ է տեր կանգնել Րաֆֆիի ձայներին

Այ քաղաքական տաբուրետկա, ախր ամեն ինչ էնքան հստակ ա. վրանդ խփում ես հրապարակում ու նստում: Բոլորին՝ ՀՀՇ ու դաշնակ, դոդ ու խելոք, թոփալ ու քյաչալ, բոլորի՛ն կանչում ես հրապարակ: Սաղ երկրով մեկ կոչ ես անում կազմակերպել դասադուլներ, գործադուլներ, թողնել ԱՄԵՆ ԻՆՉ՝ գործ, վար ու ցան, երգ ու պար, սեքս, ֆուտբոլ, ու ԲՈԼՈՐ ՏԵՂԵՐԻՑ գալ Ազատության հրապարակ: Ամեն օր Երևանի փողոցները թնդացնում ես երթերով ու ցույցերով: Երկրում ստեղծում ես փաստացի երկիշխանություն: 

Դու կոնսոլիդացիայի ՓՈՐՁ անգամ չես անում ու էս էլ երկրորդ օրն ա, որ արդեն բացահայտ Լևոնի բախչեն ես քար գցում: Կարծես՝ Լևոնն ա քո դեմ ընտրություն կեղծել, ոչ թե՝ Սերժը: Փոխարենը՝ էնքան ես հաճոյացել սերժիկին արդեն, որ էն չիբուռ ականջները ռահաթ-լոխում են կապել: 

Հա, ախպեր, քո ասածն ա. Լևոնը քխ ա: Հայաստանում ինչքան վատ բան կա, սաղ ինքն ա արել: Լավ բաներն էլ արել են մենակ ռոբն ու սերժը: Վաղն էդ սաղ մի պլակատի վրա գրի, իսկ ես էլ՝ ազգադավ լևոնականս, գամ բռնեմ ու կողքդ կանգնեմ: Մենակ թե հաստ քամակդ տեղից շարժի: 2008-ը որպես ուղեցույց դեմդ դրած ա: Օգտագործիր: Կարում ես՝ մի բան էլ կատարելագործի նոր օգտագործի, բայց շարժվիր տեղիցդ: Կամ՝ ա) սա անում ես ու բոլորս հպարտանում ենք, որ պետությունը սաշիկական բանդայից վերադարձրինք ժողովրդին, կամ բ) էս էներգետիկան արագ մարում ա ու դու վերջնականապես դառնում ես քաղաքական կլոՎուն:

Սամվել,
Քեզնից ծայրաստիճան զզված, քեզ ծակ կանեստռ համարող, բայց ձայներիդ տեր կանգնելու պատրաստ ՀՀ քաղաքացի:

Սամվել Թեյմուրազյան

Աղբյուրը՝ http://www.facebook.com/samvelt 

Այս խորագրի վերջին նյութերը