Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Սերժ Սարգսյանի մոտ (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, որ մինչև վերջ մնալո՛ւ է Ազատության հրապարակում և սպասելու է այդ հրապարակը այսօրվա համար նախապես «բռոնյա» արած Սերժ Սարգսյանին՝ իշխանությունը ժողովրդին հանձնելու արարողությունը կազմակերպելու համար։
Ինչպես հայտնի է, ՀՀԿ–ն փետրվարի 21–ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար նախապես թույլտվություն էր ստացել Երևանի քաղաքապետարանից։ Սակայն, ՀՀԿ–ից արդեն արձագանքել են, որ հանրահավաքը կհետաձգվի։
Իր հերթին, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել Րաֆֆի հովհաննիսյանին նրան հարմար ցանկացած ժամի։
Քիչ առաջ Ազատության հրապարակում ոչ թե հարթակից, այլ հրապարակի մեջտեղում դրված խոսափողին մոտենալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է. «Ենթադրելով, որ Սերժ Սարգսյանը չի գա «Ազատության» հրապարակ՝ ես հիմա գնում են նրա մոտ։ Գնում եմ ՝ լուծում տալու այս հակասահմանադրական, ճգնաժամային իրավիՃակին։ Վաղը կհանդիպենք այստեղ՝ ժամը 17.00-ին»։