Լրահոս

21.02.2013 18:46


Սահմանվում են ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշներ

Սահմանվում են ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշներ

ՀՀ կառավարությունը հաստատել է`

- ՀՀ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը, որի նպատակն է ներկրվող բեռի վտանգի կանխումն ու նվազեցումը և սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրությունը,
- «2013-2015թթ. բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցություն» ծրագիրը, որի իրականացման նպատակը միջազգային չափորոշիչներին համապատասխան կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման և տարածման կանխարգելման մեթոդական ուղեցույցներ ու վերապատրաստված մասնագետներ ունենալն է, 
- ոռոգման համակարգի հիմնանորոգման 2013թ. ծրագիրը,
- «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը և դրանով նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկը. որոշման շնորհիվ հնարավոր կլինի բարելավել շտապ բուժօգնության ծառայության որակը և դրա վերաբերյալ հանրային իրազեկվածության աստիճանի բարձրացումը,
- ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից ՀՀ 2013թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները. տվյալ բնագավառում իրագործվում է կանխիկի շրջանառության կրճատման կամ միջոցները բանկային վարկային քարտերով շրջանառելու քաղաքականություն,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման, ինչպես նաև հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար արտաբյուջետային միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվները։

Այս խորագրի վերջին նյութերը