Սերմացուի ներկրման համար կառավարությունը նախատեսել է ավելի քան 700 մլն դրամ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 2013 թ. գարնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է 2013 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը, որի համաձայն արտերկրից և տեղական սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք կբերվի և գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 850 տ գարնանացան գարու, 11 տ եգիպտացորենի, 37 տ առվույտի և 530 տ կորնգանի սերմացու։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման շնորհիվ կավելանան ցանքատարածությունը և համախառն բերքը, գյուղացիական տնտեսությունների եկամուտը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա կառավարության կարևորագույն ծրագրերից է։ Հաջորդ որոշմամբ գործադիրը սերմացուի ներկրման համար նախատեսել է ավելի քան 700 մլն դրամ, որից մոտ 616 միլիոնը պետք է ծախսվի Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացված «Տնտեսական կառուցվածքային բարեփոխման աջակցություն» դրամաշնորհային միջոցների հաշվին։
Սերմացուի ներկրման համար կառավարությունը նախատեսել է ավելի քան 700 մլն դրամ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
2013 թ. գարնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է 2013 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը, որի համաձայն արտերկրից և տեղական սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք կբերվի և գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 850 տ գարնանացան գարու, 11 տ եգիպտացորենի, 37 տ առվույտի և 530 տ կորնգանի սերմացու։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման շնորհիվ կավելանան ցանքատարածությունը և համախառն բերքը, գյուղացիական տնտեսությունների եկամուտը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա կառավարության կարևորագույն ծրագրերից է։
Հաջորդ որոշմամբ գործադիրը սերմացուի ներկրման համար նախատեսել է ավելի քան 700 մլն դրամ, որից մոտ 616 միլիոնը պետք է ծախսվի Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացված «Տնտեսական կառուցվածքային բարեփոխման աջակցություն» դրամաշնորհային միջոցների հաշվին։