«4+» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնը հայտարարում է Հայաստանում բնակվող կին լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսների մրցույթ:
Մրցույթի արդյունքում ընտրված հեղինակների աշխատանքները կներկայացվեն անհատական ու խմբակային ցուցահանդեսներում ու կատալոգում: Խմբակային ցուցահանդեսը տեղի կունենա Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) 2013 թվականի հուլիսին, անհատական ցուցահանդեսները՝ 2013 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին:
Աշխատանքների ընտրությունն ու ցուցադրությունը կկատարեն արտերկրից հրավիրված համադրողներ: Խմբակային ցուցահանդեսը կհամադրի Սվետլանա Բաչեվանովան` ֆոտոլրագրող, համադրող, «Ֆոտոէվիդենս» նախագծի հիմնադիր ու հրատարակիչ, fotoevidence.com:
Ցուցահանդեսների մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հետեւյալ տեղեկություններն ու աշխատանքները 4plusphoto@gmail.com հասցեին:
Հայտերը պետք է ներկայացնել անգլերեն լեզվով: Վերջնաժամկետը 2013 թվականի մարտի 18-ն է: Վերջնաժամկետից ուշ ուղարկված կամ ոչ ամբողջական հայտերը չեն ընդունվելու:
«4+»-ը հայ ֆոտոլրագրողների ու դոկումենտալ լուսանկարիչների նախաձեռնություն է, որի նպատակը Հայաստանում ֆոտոլրագրության ու դոկումենտալ լուսանկարչության զարգացումն է, ինչպես նաեւ ոլորտում խնդիրների բարձրաձայնումը, ԶԼՄ-ներում լուսանկարների կարեւորումը:
Կին լուսանկարիչների ցուցահանդեսների մրցույթ

- Անուն, ազգանուն
- Հեռախոս
- Կենսագրություն (առավելագույնը 200 բառ), ներառել անհատական ցուցահանդեսների մասին տեղեկատվություն:
- Փաստագրական լուսանկարչական նախագիծ/ֆոտոպատմություն (1-2), ընդգրկել առավելագույնը 20 լուսանկար, մինիմալ 1024 կետ երկարություն, 72 dpi խտություն: Ընդունվում են նաև մուլտիմեդիա աշխատանքներ:
- Նախագծի կամ ֆոտոպատմության նկարագիրը (առավելագույնը 200 բառ), յուրաքանչյուր լուսանկարի մակագրությունը: