Լրահոս

21.02.2013 20:39


Հայաստանը ներկայացված կլինի Լոս Անջելոսի Զբոսաշրջային հեղինակավոր ցուցահանդեսին

Հայաստանը ներկայացված կլինի Լոս Անջելոսի Զբոսաշրջային հեղինակավոր ցուցահանդեսին

Սույն թվականի փետրվարի 22-24-ին ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում տեղի կունենա հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հանդիսանում է միջոցառման համահովանավորը:

Հայաստանը և Արցախը հանդես կգան միասնական տաղավարով:

Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաև կցուցադրվեն ժողովրդական պարեր, ազգային ճաշատեսակներ:

Կներկայացվի Լոս Անջելեսի քույր-քաղաք հանդիսացող Երևանն իր գեղագիտական և մշակութային բազմազանությամբ:

Ցուցահանդեսի շրջանակներում Մեթյու Քարանյանը և Ռոբերտ Քյուրքչյանը՝ «Քարերի այգի. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին պատմող ուղեցույցի» համահեղինակները, կներկայացնեն և կմակագրեն ուղեցույցի նոր խմբագրությունը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը