Լարիսա Ալավերդյան. «Լավ լուծումը ԱԺ-ի լուծարումն է»
«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ փետրվարի 18–ի ընտրություններով կփակվի անօրինական ընտրությունների շարքը: Նա կարծում է, որ հասարակությունը հասունացել է ևհստակ ձևավորել իր նոր որակը:
–Ժողովուրդը, նայելով 7–հոգանոց ցուցակը, ընտրել է նրան, ում ճանաչում է: Անկախ նրանից՝ առաջնորդը սխալներ անո՞ւմ է, թե չէ, շատ կարևոր է թիմը։ «Ժառանգության» թիմին, անկախ նրանից, որ ունեցել է սայթաքումներ, կնախանձի ցանկացած կուսակցություն,–ասել է Լ. Ալավերդյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանի հրավերի ձևն էլ նա անհաջող համարում և հույս հայտնում, որ ամեն ինչ կընթանա առանց բախումների.
–Սերժ Սարգսյանը միշտ խուսափել է բախումներից: Եթե գնան փոխզիջման, և գործադիրի կազմում աշխատի «Ժառանգությունը», ապա դա վատթարագույնը կլինի:Փակուղուց դուրս գալու ելքը ոչ թե համագործակցությունն է իշխանության հետ, այլ ԱԺ նոր ընտրությունների հայտարարումը և խորհրդարանի լուծարումը:
Լարիսա Ալավերդյան. «Լավ լուծումը ԱԺ-ի լուծարումն է»
«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ փետրվարի 18–ի ընտրություններով կփակվի անօրինական ընտրությունների շարքը: Նա կարծում է, որ հասարակությունը հասունացել է և հստակ ձևավորել իր նոր որակը:
–Ժողովուրդը, նայելով 7–հոգանոց ցուցակը, ընտրել է նրան, ում ճանաչում է: Անկախ նրանից՝ առաջնորդը սխալներ անո՞ւմ է, թե չէ, շատ կարևոր է թիմը։ «Ժառանգության» թիմին, անկախ նրանից, որ ունեցել է սայթաքումներ, կնախանձի ցանկացած կուսակցություն,–ասել է Լ. Ալավերդյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանի հրավերի ձևն էլ նա անհաջող համարում և հույս հայտնում, որ ամեն ինչ կընթանա առանց բախումների.
–Սերժ Սարգսյանը միշտ խուսափել է բախումներից: Եթե գնան փոխզիջման, և գործադիրի կազմում աշխատի «Ժառանգությունը», ապա դա վատթարագույնը կլինի: Փակուղուց դուրս գալու ելքը ոչ թե համագործակցությունն է իշխանության հետ, այլ ԱԺ նոր ընտրությունների հայտարարումը և խորհրդարանի լուծարումը:
7or.am