Որդուն սպանելու համար դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Գառնիկ Խ.-ի։ Այս մասին հայտնում է «iravaban.net»-ը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. հոկտեմբերի 7-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 30 շենքի իրենցթիվ 8 բնակարանում վիճաբանել է որդու` Էդգար Խ.-ի հետ, որի ընթացքումապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածել է Էդգար Խ.-իկրծքավանդակի ձախ կեսին, և սրտի վնասումով կրծքավանդակի 1/3 մասի ծակած-կտրած արյունահոսող վերքով ժամը 23:05-ին Է. Խաչատրայանը տեղափոխվել է Էրեբունի Բ/Կ, որտեղ էլ ժամը 00:20-ին մահացել է:
Դատաքննության ժամանակ ամբաստանյալ Գառնիկ Խ.-ն իրեն մեղավոր ճանաչեց իրեն առաջադրված մեղադրանքում:
Դատարանը վճռել է ամբաստանյալ Գառնիկ Խ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման երեք տարի վեց ամիս ժամկետով: Գառնիկ Խ.-ն պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Որդուն սպանելու համար դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Գառնիկ Խ.-ի։ Այս մասին հայտնում է «iravaban.net»-ը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. հոկտեմբերի 7-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 30 շենքի իրենց թիվ 8 բնակարանում վիճաբանել է որդու` Էդգար Խ.-ի հետ, որի ընթացքումապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածել է Էդգար Խ.-ի կրծքավանդակի ձախ կեսին, և սրտի վնասումով կրծքավանդակի 1/3 մասի ծակած-կտրած արյունահոսող վերքով ժամը 23:05-ին Է. Խաչատրայանը տեղափոխվել է Էրեբունի Բ/Կ, որտեղ էլ ժամը 00:20-ին մահացել է: