Գալուստ Սահակյան. «...զոհեր պահանջող անհատների ջրաղացին չենք ցանկանում ջուր լցնել»
Ինչպես և կանխատեսվում էր, այսօրվա նախատեսված ՀՀԿ-ի հանրահավաքը, ամենայն հավանականությամբ, չի կայանալու:
«yerkir.am-ի» հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է.
«Փաստորեն, մեր հավաքը դարձավ արկածախնդիրների ցանկություն, որոնք փորձում են կրկին մոլորեցնել ժողովրդին, փայլուն հասարակությունը դարձնել զայրացած ամբոխ, եւ ավելացնել իրենց կշիռը: Իմ կարծիքով, ամեն ինչ կարելի է անել, որ ժողովրդի այն փոքր մասը, որը չի ընդունում մեծամասնության կարծիքը, վերջիվերջո, անիմաստ, պատեհապաշտ մոտեցումները հասկանա եւ զերծ մնա: Որեւէ մեկը չի պատրաստվում թույլ տալ, որ իրագործվի ցանկություն, երազանք, որը բոլորովին կապ չունի ընտրությունների արդյունքների հետ»:
Սահակյանը հայտարարել է նաեւ, որ ամեն ինչ կանեն, որ «զայրացած ժողովուրդն ինքը մերկացնի արկածախնդիր, մոլագար վերաբերմունքն այն արդյունքներին, որն իրապես ընդունում է ամբողջ աշխարհը»:
«Այսպիսի վրիժառու պայմաններում, զոհեր պահանջող անհատների ջրաղացին չենք ցանկանում ջուր լցնել»,–հայտարարել է Սահակյանը:
Գալուստ Սահակյան. «...զոհեր պահանջող անհատների ջրաղացին չենք ցանկանում ջուր լցնել»
Ինչպես և կանխատեսվում էր, այսօրվա նախատեսված ՀՀԿ-ի հանրահավաքը, ամենայն հավանականությամբ, չի կայանալու: