Լրահոս

20.02.2013 15:43


30 երիտասարդ մտել է 17/5 տեղամաս և փորձել լցոնում կատարել

30 երիտասարդ մտել է 17/5 տեղամաս և փորձել լցոնում կատարել

2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրություններին 1400 ընտրատեղամասում դիտրոդական առաքելություն իրականացրած «Ընտրությունը քոնն է» ՀԿ–ն այսօր ասուլիս է հրավիրել և ներկայացրել իր դիտարկումները։ ՀԿ–ի նախագահ Հարություն Համբարձումյանն ասել է, որ նախորդ նախագահական ընտրությունների համեմատ այս մեկն ավելի լավ էր կազմակերպված, խախտումներ էլ կային, բայց համեմատաբար քիչ:

Նա ներկայացրել է, որ 30 երիտասարդ մտել է 17/5 տեղամաս և փորձել լցոնում կատարել, բայց դիտորդներին հաջողվել է դա կանխել:

Դիտորդներն արձանագրել են նաև տեղամասում կողմնակի անձանց ներկայության, քվեարկության գաղտնիության խախտման, ուղղորդման և ընտրախախտումների այլ դեպքեր.

–«Ժառանգության» ներկայացուցիչներ եղել են ընտրատեղամասերի միայն 40%-ում, փոխարենը կար հանձնաժողով, որտեղ 3 ներկայացուցիչ ՀՀԿ-ից էր, ինչը խախտում է: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը