Լրահոս

20.02.2013 15:33


Հակառակորդի գնդակից ժամկետային զինծառայող է զոհվել

Հակառակորդի գնդակից ժամկետային զինծառայող է զոհվել

Փետրվարի 19-ին` հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում` հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնվ. 1992թ.):

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը