Լրահոս

20.02.2013 15:24


ԿԸՀ–ից հերքում են ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը

ԿԸՀ–ից հերքում են ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հերքում են ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը.

«Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 և թիվ 3: Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է: Թիվ 3 ընտրատարածքում վերահաշվարկվել է մեկ տեղամասի քվեարկության արդյունք, որին ներկա է գտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Արշակի Վարդանյանը, ինչպես նաև վերահաշվարկվող թիվ 3/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակված Դանիել Իոաննիսյանը:

Ինչ վերաբերում է միասնական ձևաթղթերով ներկայացված դիմումներին, որոնք ստորագրված են թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ապա դրանք ոչ թե վերահաշվարկի պահանջի, այլ տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ են և կքննարկվեն ԸԸՀ-ներում` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում»: 

Այս խորագրի վերջին նյութերը