Լրահոս

20.02.2013 13:06


Վազգեն Մանուկյան. «Կլինեն հանրահավաքներ, բայց կամաց-կամաց կմաշվեն»

Վազգեն Մանուկյան. «Կլինեն հանրահավաքներ, բայց կամաց-կամաց կմաշվեն»

Հանրային խորհրդի նախագահ, 1996թ. նախագահիի թեկնածու Վազգեն Մանուկյանը 2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրությունները նախորդների համեմատ ավելի մաքուր է համարում: Ըստ նրա՝ այս ընտրություններից հետո նոր փուլ է սկսվում, որի ժամանակ նոր քաղաքական ուժեր կնախապատրաստվեն, և հաջորդ ընտրությունները լիովին կվերահսկվեն ժողովրդի կողմից:

–Րաֆֆի Հովհաննիսյանն ունի երկու հնարավորություն: Կա՛մ հայտարարում է, որ թեև տեղի են ունեցել կեղծիքներ, բայց ինքն ընդունում է այս արդյունքները և չի բողոքարկում, ինչն էլ կլինի նոր օրիգինալ էջ երրորդ հանրապետության պատմության մեջ: Կա՛մ կլինեն հանրահավաքներ, բայց այս անգամ այդ դեպքում այնպիսի ընդհարումներ չեն լինի, ինչպես 2008թ. մարտի 1-ին: Կլինեն հանրահավաքներ, որոնք կամաց-կամաց կմաշվեն,–այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վ. Մանուկյանը՝ ընդգծելով նաև, որ մաշվել է «մեր դեմ խաղ չկա» բանաձևը ևս:

Նա ավելացրել է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրի առաջին տարբերակը, ապա բոլորը նրան կմեղադրեք դավաճանության, ծախված լինելու մեջ: Բայց և երկրորդ ճանապարհն էլ ոչ մի տեղ տանող է և ոչ մի բան չի տա ժողովրդին:

Մանուկյանը նաև ընդգծել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները ցույց են տալիս՝ իշխանություններից դժգոհությունը շատ ավելի մեծ է, քան կարելի էր սպասել.

95-96 թվականներից Հայաստանը մտավ սխալ ցիկլի մեջ, ու պարզ էր, որ Սերժ Սարգսյանն է հաղթելու: Հիմա շատ բարդ պրոցես է հասունացել, այնպես, ինչպես տանձն է հասունանում ու ընկնում ծառից: Երբ մետաղը հալացնում են, կարող են անել այն, ինչ ուզում են, իսկ, երբ այն սառչում է, դժվար է մուրճով ինչ–որ բան դարձնել: Մենք կարող էինք լինել լավ պետություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը