Լրահոս

20.02.2013 12:30


Արման Մելիքյանը Ազատության հրապարակ չի գնա. «Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է այս կրկեսին»

Արման Մելիքյանը Ազատության հրապարակ չի գնա. «Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է այս կրկեսին»

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը, ով նախապես կասեցրել էր իր նախընտրական քարոզչությունը և յուրովի բոյկոտել փետրվարի 18–ի նախագահական ընտրությունները, այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ քվեարկության արդյունքները վիճակրելու համար հնարավոր է՝ դիմի ՍԴ։ Իր այս քայլը նա պայմանավորում է ոչ թե ՍԴ-ին վստահելով, այլ այնուհետև միջազգային ատյաններ դիմելու հիմք ունենալու համար:

Նա հայտարարել է նաև, որ ընտրություններ կոչված այս կրկեսին մասնակից են նաև միջազգային դիտորդները, ովքեր լեգիտիմացրել են այդ հանցագործությունը։

–Նրանց մի մասն  ամեն անգամ փող է աշխատում  այստեղ:

Իսկ Ազատության հրապարակ Արման Մելիքյանը չի պատրաստվում գնալ։

Րաֆֆի Հովհաննիսյանը և որոշ այլ թեկնածուներ մասնակցել են այս կրկեսին և լեգիտիմացրել այն: Հիմա, արդեն կռվից հետո ձեռք են թափ տալիս, բայց արդեն որևէ բան իրենք անել չեն կարող: Գիտեին, որ ընտրությունները կեղծվելու են, բայց պատրաստ էին գնալ և մասնակցել այդ կեղծարարությանը,–ասել է Ա. Մելիքյանը՝ ընդգծելով, որ համոզված լինելով՝ ընտրությունները կեղծվելու են, այդ թեկնածուները չմիացան իր հայտարարությանը, փոխարենը որոշեցին մտնել խաղի մեջ, հերոսանալ, դուրս գալ.

–Մի քիչ կբողոքեն, և դրանով ամեն ինչ կվերջանա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը