ԱՄՆ-ը կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը (տեսանյութ)
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորյա Նուլանդը երեքշաբթի օրը Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդների նախնական գնահատականը, որի համաձայն` Հայաստանում փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները հիմնականում լավ էին կազմակերպված, հիմնարար ազատությունները, այդ թվում` հավաքների և կարծիք հայտնելու իրավունքը, երաշխավորված էր։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նուլանդի փոխանցմամբ` մամուլը հավասարակշռված է լուսաբանել ընտրությունները։ Քվեարկությունը խաղաղ էր և կանոնավոր։
Միաժամանակ, Նուլանդը նշել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները մտահոգություն են հայտնել հանրային ծառայության աշխատողների որոշակի կողմնակալության, ինչպես նաև վարչական լծակների կիրառման կապակցությամբ, որի արդյունքում դժվար էր դառնում միմյանցից զատել պետության և իշխող կուսակցության գործառույթները։
«Եղել են ընտրական գործընթացին անհարկի միջամտության դեպքեր, այդ թվում` գործող նախագահին սատարողների կողմից, գրանցվել են մի շարք լուրջ խախտումներ, և ակնհայտ է, որ դրանք հարկ է հետաքննել, ինչի մասին կոչ է արել ԺՀՄԻԳ-ը»,–ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Տեսանյութը՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի