Լրահոս

20.02.2013 18:10


Անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

Անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

Փետրվարի 20-ին` ժամը 03:40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի թիվ 21 շենքի 38 բնակարանի դուռը փակվել է, ներսում 13 տարեկան երեխան չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:  Պարզվել է, որ խոր քնի պատճառով 2000թ. ծնված Էդգար Մարգարյանը չի արձագանքել դռան և հեռախոսի զանգերին: 

Այս խորագրի վերջին նյութերը