Լրահոս

20.02.2013 01:18


Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

Արարատի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով: 


Մասնավորապես`‹‹Hetq.am» ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված ‹‹Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ոստիկանության Արտաշատի բաժնում  նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մի բնակչուհի փորձել է քվեարկել 1957 թվականին ծնված ոմն Ժանետա Գեղամյանի անձնագրով, ինչը կանխվել է եւ  կազմվել  արձանագրություն։

Քրեական գործն ուղարկվել է  Արարատի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու  համար։ 

   ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբ

Այս խորագրի վերջին նյութերը