Լրահոս

20.02.2013 10:12


Հ1-ի ղեկավարը կլինի Ռուբեն Ջաղինյանը

Հ1-ի ղեկավարը կլինի Ռուբեն Ջաղինյանը

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն որոշվել է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է դառնալու «Շարմ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն, շոումեն Ռուբեն Ջաղինյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկնարկել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը, եւ այդ պաշտոնում առաջադրվել են 2 հոգի` Ռուբեն Ջաղինյանն ու Աստղիկ Ավետիսյանը: Նրանցից մեկը պետք է նախ ընտրվի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, որից հետո այդ խորհուրդն իր կազմից ընտրելու է նախագահ:

«Տեսակետ կա, որ Աստղիկ Ավետիսյանի մասնակցությունն այս ընտրություններում ձեւական բնույթ է կրում` իբր մրցակցություն ապահովելու համար»,–գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը