Լրահոս

20.02.2013 09:10


2013թ. նախագահական ընտրություններին հաջորդած գործընթացի վերաբերյալ

2013թ. նախագահական ընտրություններին հաջորդած գործընթացի վերաբերյալ

2013թ. փետրվարի 18-ին արձանագրվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ու կատարելության աստիճանի հասցված ընտրակեղծիքի մեխանիզմի հերթական հաղթանակը մեր ժողովրդի, նրա հույսերի ու սպասումների նկատմամբ:

 Նախախորհրդարանը, գնահատելով Նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին ձայներ տալու միջոցով գործող կառավարման համակարգի մերժման ծավալուն դրսևորումը, համերաշխություն է հայտնում ընտրակեղծարարության դեմ ժողովրդական ընդվզմանը և իր մասնակցությունն է բերելու այդ բողոքի արտահայտման նպատակով ս/թ. փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին անցկացվող հավաքին:

Միևնույն ժամանակ՝ Նախախորհրդարանը կոչ է անում ղեկավարվել համազգային հեռագնա նպատակներով և հրաժարվել համակարգի ու նրա հովանավորների լարած ծուղակում ելքեր որոնելու անպտուղ ջանքերից և միանալ նոր որակի պետության կերտման պայքարի դժվար ու տքնաջան, բայց երաշխավորված հաղթական ելքով գործընթացին:

 Փետրվարի 18-ին հանցավոր համակարգը մերժած, նրա արմատավորած վախը հաղթահարած ու պայքարի պատրաստ ընտրազանգվածի քաղաքական ներուժը պետք է ծառայի լիարժեք ինքնիշխան պետություն կերտելու համար համազգային ինքնակազմակերպման հասնելու նպատակին:

 Նախախորհրդարանը, գիտակցելով ապազգային պետական համակարգում նմանօրինակ ելքի անխուսափելիությունը, շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել էր նոր որակի պետություն ստեղծելու գործընթացի մեկնարկման նպատակով Մաշտոցի պուրակում փետրվարի 20-ին՝ ժամը 18:00-ին ինքնակազմակերպման հավաք անցկացնելու մասին, որը կանցկացնի վաղօրոք հայտարարված օրակարգով:

Այս խորագրի վերջին նյութերը