Լրահոս

19.02.2013 17:32


Ընտրություններ 2013. Քվեարկության օրն ընթացք է տրվել 72 հաղորդման

Ընտրություններ 2013. Քվեարկության օրն ընթացք է տրվել 72 հաղորդման

ՀՀ Նախագահի՝  2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքում`  ժամը 23:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 72 հաղորդման, որոնցից   50-ին ընթացք է տրվել` դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում, 5-ին` թեժ գծով ստացված ահազանգերի հիման վրա:

Քննարկման արդյունքներով հարուցվել է 2 քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ քվեարկելը) 7 34-153-րդ հոդվածի (մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելը) հատկանիշներով։ 

1 նյութ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, մնացած ահազանգերով ստուգումները շարունակվում են ոստիկանությունում։
 
Սիաժամանակ տեղեկացնում ենք, որ թեժ գծով փետրվարի 18-ին ստացվել է 20 հեռախոսազանգ, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ էր պարունակում միայն 5-ը, որոնք ինչպես արդեն նշեցինք, օրենքով սահմանված կարգով գրանցվել եւ ուղարկվել են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ քննություն իրականացնելու։
 

Այս խորագրի վերջին նյութերը