Քաղաքական

19.02.2013 17:25


Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանը մինչև ժամը 17.00-ը պետք է ընդունի ժողովրդի հաղթանակը»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանը մինչև ժամը 17.00-ը պետք է ընդունի ժողովրդի հաղթանակը»

«Սերժ Սարգսյանին հնարավորություն ենք տալիս անցնցում իշխանությունը հանձնել ժողովրդին։ Ժողովուրդն է հաղթել, և դա իրենք գիտեն։ Վաղը՝  մինչև ժամը 17:00–ը, բոլոր իշխանավորները՝ լինի ԱԺ նախագահ, թե շարքային պատգամավոր, հնարավորություն ունեն ներողություն խնդրել ժողովրդից իրենց գործածի համար։ Եթե ոչ՝ պատասխան կտան ժողովրդին։ Վաղը` ժամը 17:00-ին բոլորս «Ազատության» հրապարակում հավաքվում ենք համազգային հանրահավաքի։ Ուզում եմ հավատալ, որ մինչ այդ ժամը Սերժ Սարգսյանը կունենա այն ջիղը՝ ընդունելու ժողովրդի հաղթանակը»,–«Ազատության» հրապարակում կազմակերպած ասուլիսին հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ակնկալում է հանդիպում Սերժ Սարգսյանի հետ և հույս ունի, նա մինչև վաղը ժամը հինգը կընդունի ժողովրդի հաղթանակը։

«ժառանգության» առաջնորդը չբացառեց, որ կարող է որպես փոխզիջում դիտարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների տարբերակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը