ԵԱՀԿ ներկայացուցիչները բռնի ուժի գործադրմամբ փորձել են սահմանափակել ՀՀ քաղաքացիների կարծիքը
Ստորև ներկայացված այլընտրանքային հայտարարությունն ընթերցվել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության մամլո ասուլիսի ժամանակ` ՀՀ մի խումբ քաղաքացիների անունից
Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություննեը նախորդ նախագահական ընտրությունների համեմատ եղել են մեկ քայլ առաջ, երեք քայլ` հետ, երկու քայլ` աջ, կես քայլ ձախ, այն է` չեն համապատասխանել ՀՀ Սահմանադրության, Ընտրական Օրենսգրքի պահանջներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին:
Ընտրություններն անցել են խորհրդարանական ընդդիմության առաջարկած Ընտրական Օրենսգրքի բարեփոխումների` իշխող մեծամասնության կողմից մերժված լինելու ֆոնին: Թեև խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային ու տեղական դիտորդները, իրավապաշտպաններն ու ընդդիմությունը բարձրաձայնել էին հատկապես ընտրացուցակների աղաղակող անճշտությունների մասին, այնուամենայնիվ նախագահական այս ընտրություններին ընդառաջ իշխանությունները որևէ ջանք չեն գործադրել առկա իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ըստ էության, նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական և նախօրեին կայացած նախագահական ընտրություններն անցել են համանման իրավական-նորմատիվ բազայի հիման վրա:
Հատկանշական է, որ երեկ` փետրվարի 18-ին կայացած ընտրություններին սեփական թեկնածու չեն առաջադրել և առաջադրված որևէ թեկնածուի չեն պաշտպանել երկրի հիմնական ընդդիմադիր քաղաքական, խորհրդարանական ուժերը` Հայ Ազգային Կոնգրեսը, Բարգավաճ Հայաստան, Դաշնակցություն, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, ինչը վկայում է այն մասին, որ ընտրությունները զուրկ են եղել իրական մրցակցությունից: Հիմնական ընդդիմադիր քաղաքական միավորների` ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելուց կամ առաջադրված որևէ այլ թեկնածուի սատարելուց հրաժարումը փաստում է ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների, քաղաքական ուժերի խորը անվստահության առկայությունը: Այսպես, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տեղի ունեցած նախագահական ընտրություններն ի սկզբանե որակել են իբրև ֆարս և շոու, քանի որ, ինչպես արդեն նշվեց, մինչընտրական ժամանակահատվածում իշխող մեծամասնությունը խորհրդարանում տապալել է ընդդիմության ներկայացրած` ընտրական բարեփոխումների առաջարկների ընդունումը:
Թեև քարոզարշավի ընթացքում արտաքուստ, թվացյալ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, այդ թվում` ազատ քարոզարշավի իրավունքը, իրականում քարոզարշավն աչքի է ընկել մրցակցության անհավասարությամբ` հօգուտ իշխանության թեկնածուի: Մասնավորապես, վերջինիս օգտին են ծառայեցվել վարչական ռեսուրսներն ու լծակները, ինչն արտահայտվել է պետական, հանրային աշխատողների վրա ճնշումների գործադրմամբ` Սերժ Սարգսյանի քարոզարշավի միջոցառումներին մասնակցելու և նրա օգտին քվեարկություն կատարելու նպատակով: Քարոզարշավը անցել է ոչ խաղաղ. Առաջադրված թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի նկատմամբ գործադրվել է բռնություն` զենքի կիրառմամբ: Մեկ այլ թեկնածու` Անդրիաս Ղուկասյանը, ընտրական գործընթացը որակելով իբրև շոու` մինչ օրս գտնվում է հացադուլի վիճակում: Բռնության մասին մամուլում տեղեկություններ են տարածվել նաև քվեարկության օրը:
Քարոզարշավն աչքի է ընկել նաև քաղաքական ու անձնական ցածր մշակույթի, թեկնածուներին ոչ հարիր բառապաշարի ու քարոզչական հնարքների կիրառմամբ: Այսպես, իշխանական թեկնածուի քարոզարշավի ընթացքում տեղ գտած միջադեպերը հասարակական լայն շրջանակներում ծաղրի առարկա են դարձել, ինչի հետևանքով քաղաքացիները անլուրջ են տրամադրվել ընտրական գործընթացի նկատմամբ:
Քվեարկության օրն ընտրատեղամասերը վերածվել են թատերական ներկայացման հարթակի, որտեղ քաղաքացիները դրսևորել են իրենց վերաբերմունքը գործընթացին: Այսպես, մամուլն ու սոցիալական ցանցերը ողողված են անվավեր դարձած քվեաթերթիկների լուսանկարներով: Քվեաթերթիկների վրա քաղաքացիները պատկերել են բուսական ու կենդանական, ինչպես նաև հեքիաթային ու մուլտիպլիկացիոն աշխարհի միավորներ, իսկ ընտրատեղամասերից մեկում ընտրողն ի նշան բողոքի կերել է իր քվեաթերթկիը: Հատկանշական է, որ ըստ պաշտոնական տվյալների` անվավեր քվեաթերթիկների թիվը գտնվում է երրորդ հորիզոնականում:
Քվեարկության ժամանակ ահազանգեր են ստացվել կրկնակի քվեարկությունների, լցոնումների, կարուսել կոչվող ընտրակեղծիքի, ընտրակաշառքի, ուրիշի փոխարեն քվեարկության վերաբերյալ: Այսպիսով, նախօրեին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները կարելի է բնութագրել իբրև նորմալ, խայտառակ ընտրություններ:
«Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոն հ/կ
ՀՀ մի խումբ քաղաքացիների անունից
Հ.Գ. Հասարակական կազմակերպությունը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քաղաքացիները որևէ պահանջ չեն ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, այլ ընդամենը ներկայացրել են իրենց այլընտրանքային գնահատականը նախօրեին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ցավով ընդգծում ենք, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները բռնի ուժի գործադրմամբ փորձել են սահմանափակել ՀՀ քաղաքացիների կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը` այդպիսով ոտնահարելով նրանց խոսքի ազատության իրավունքը:
ԵԱՀԿ ներկայացուցիչները բռնի ուժի գործադրմամբ փորձել են սահմանափակել ՀՀ քաղաքացիների կարծիքը
Ստորև ներկայացված այլընտրանքային հայտարարությունն ընթերցվել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության մամլո ասուլիսի ժամանակ` ՀՀ մի խումբ քաղաքացիների անունից
Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություննեը նախորդ նախագահական ընտրությունների համեմատ եղել են մեկ քայլ առաջ, երեք քայլ` հետ, երկու քայլ` աջ, կես քայլ ձախ, այն է` չեն համապատասխանել ՀՀ Սահմանադրության, Ընտրական Օրենսգրքի պահանջներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին:
Ընտրություններն անցել են խորհրդարանական ընդդիմության առաջարկած Ընտրական Օրենսգրքի բարեփոխումների` իշխող մեծամասնության կողմից մերժված լինելու ֆոնին: Թեև խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային ու տեղական դիտորդները, իրավապաշտպաններն ու ընդդիմությունը բարձրաձայնել էին հատկապես ընտրացուցակների աղաղակող անճշտությունների մասին, այնուամենայնիվ նախագահական այս ընտրություններին ընդառաջ իշխանությունները որևէ ջանք չեն գործադրել առկա իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ըստ էության, նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական և նախօրեին կայացած նախագահական ընտրություններն անցել են համանման իրավական-նորմատիվ բազայի հիման վրա:
Հատկանշական է, որ երեկ` փետրվարի 18-ին կայացած ընտրություններին սեփական թեկնածու չեն առաջադրել և առաջադրված որևէ թեկնածուի չեն պաշտպանել երկրի հիմնական ընդդիմադիր քաղաքական, խորհրդարանական ուժերը` Հայ Ազգային Կոնգրեսը, Բարգավաճ Հայաստան, Դաշնակցություն, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, ինչը վկայում է այն մասին, որ ընտրությունները զուրկ են եղել իրական մրցակցությունից: Հիմնական ընդդիմադիր քաղաքական միավորների` ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելուց կամ առաջադրված որևէ այլ թեկնածուի սատարելուց հրաժարումը փաստում է ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների, քաղաքական ուժերի խորը անվստահության առկայությունը: Այսպես, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տեղի ունեցած նախագահական ընտրություններն ի սկզբանե որակել են իբրև ֆարս և շոու, քանի որ, ինչպես արդեն նշվեց, մինչընտրական ժամանակահատվածում իշխող մեծամասնությունը խորհրդարանում տապալել է ընդդիմության ներկայացրած` ընտրական բարեփոխումների առաջարկների ընդունումը:
Թեև քարոզարշավի ընթացքում արտաքուստ, թվացյալ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, այդ թվում` ազատ քարոզարշավի իրավունքը, իրականում քարոզարշավն աչքի է ընկել մրցակցության անհավասարությամբ` հօգուտ իշխանության թեկնածուի: Մասնավորապես, վերջինիս օգտին են ծառայեցվել վարչական ռեսուրսներն ու լծակները, ինչն արտահայտվել է պետական, հանրային աշխատողների վրա ճնշումների գործադրմամբ` Սերժ Սարգսյանի քարոզարշավի միջոցառումներին մասնակցելու և նրա օգտին քվեարկություն կատարելու նպատակով:
Քարոզարշավը անցել է ոչ խաղաղ. Առաջադրված թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի նկատմամբ գործադրվել է բռնություն` զենքի կիրառմամբ: Մեկ այլ թեկնածու` Անդրիաս Ղուկասյանը, ընտրական գործընթացը որակելով իբրև շոու` մինչ օրս գտնվում է հացադուլի վիճակում: Բռնության մասին մամուլում տեղեկություններ են տարածվել նաև քվեարկության օրը: