Լրահոս

19.02.2013 16:14


Իվետա Տոնոյան. «Պարոն Ծառուկյանը գտնվել է Հայաստանում և պարզապես չի մասնակցել ընտրությանը»

Իվետա Տոնոյան. «Պարոն Ծառուկյանը գտնվել է Հայաստանում և պարզապես չի մասնակցել ընտրությանը»

Մամուլում բազմաթիվ էին տեղեկությունները, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրություններին չի մասնակցել, որովհետև չի եղել հանրապետությունում: Տեղեկության ճշմարտացիությունը ստուգելու համար դիմեցինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին, ով մասնավորապես նշեց.

«Մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը չի եղել հանրապետությունում և այդ պատճառով չի մասնակցել ընտրություններին, չի համապատասխանում իրականությանը: Պարոն Ծառուկյանը գտնվել է Հայաստանում և պարզապես չի մասնակցել ընտրությանը. դա որպես անհատ, որպես քաղաքացի՝ պարոն Ծառուկյանի որոշումն է եղել»:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը