Լրահոս

19.02.2013 15:53


Քվեաթերթիկը կերածն ու մի խումբ այլ ակտիվիստներ «խանգարել» են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի ասուլիսը (տեսանյութ)

Քվեաթերթիկը կերածն ու մի խումբ այլ ակտիվիստներ «խանգարել» են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի ասուլիսը (տեսանյութ)

Այսօր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ը մամուլի ասուլիս է հրավիրել և ներկայացրել 2013թ. փետրվարի18–ի նախագահական ըտրությունների ժամանակ իրենց իրականացրած դիտորդական առաքելության նախնական զեկույցը։ Միջազգային դիտորդները հասցրել են մասնավորապես ներկայացնել, որ կային լուրջ թերացումներ, և խախտումները կատարվում էին Սերժ Սարգսյանի վստահված անձանց կողմից։

Սակայն, երբ դիտորդները փորձել են դրական գնահատական տալ, ասուլիսը անակնկալ կերպով ընդատվել է մի խումբ ակտիվիստների կողմից։

«Մենք ենք այս երկրի տերը», «Թույլ տվեք մենք գնահատենք», «Դավաճաննե՛ր, հեռացեք»,–սուլել և բղավել են ցուցարարները: Նրանց մեջ է եղել նաև երեկ ընտրատեղամասում քվեաթերթիկն ի նշան բողոքի ցուցադրաբար կերած Արթուր Մինասյանը, ով բացատել է, որ այսպիսով իրենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի դիտորդներին ցանկացել են ներկայացնել ընտրությունների վերաբերյալ իրենց սեփակա՛ն զեկույցը։

Դիտորդները չեն լսել ցուցարարներին և հեռացել սրահից, բայց մի քանի րոպեից մամուլի ասուլիսը կվերսկսվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը