ԱՐՑԱԽ ՀԷԿ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
Ս/թ. փետրվարի 15-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ցուցակել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերի առաջին թողարկումը:
2013թ.փետրվարի 15-ից «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Bbond ցուցակում: Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով և 10% տարեկան եկամտաբերությամբ 600 արժեկտրոնային պարտատոմսեր:
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության հիմնական ուղղությունը էլեկտրաէներգիայի արտադրությունն է, ընկերությունը գործարկում է մի քանի ՀԷԿ-եր: «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն մուտք գործեց Հայաստանի արժեթղթերի շուկա 2009թ.՝ առաջին անգամ ՀՀ-ում իրականացնելով բաժնետոմսերի հրապարակային առաջարկ, և այնուհետև հաջողությամբ տեղաբաշխեց բաժնետոմսերի երեք լրացուցիչ թողարկումներ: Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել թողարկողի կայք՝ www.artsakhhpp.com: