Դեսպան Մանուկյանի այցելել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին
Փետրվարի 18-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հանդիպումը Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
ՀՀ դեսպանը Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդին էր այցելել վերջինիս 80-ամյակի և որպես Վրաստանի ուղղափառ եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք` գահակալության 35-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը փոխանցելու նպատակով:
Շնորհավորական ուղերձի փոխանցմանը հաջորդած ջերմ զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցեր, արձանագրեցին երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման ու ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերի կարևորությունը:
Դեսպան Մանուկյանը և Նորին սրբություն Իլյա Երկրորդն անդրադարձան նաև միջեկեղեցական հարաբերություններին առնչվող առանձին խնդիրների, ինչպես նաև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու հետևորդ Վրաստանի քաղաքացիների խղճի ազատության իրավունքի լիարժեք իրականացման հնարավորության ապահովման և հայկական եկեղեցիների պահպանությանն ու վերականգնմանն առնչվող հարցերին:
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և հույս հայտնեց, որ երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև ձևավորված ջերմ ու եղբայրական հարաբերությունները շարունակվելու են, իսկ առկա խնդիրները լուծվելու են բարիդրացիական մթնոլորտում, երկխոսության և փոխըմբռնման պայմաններում: