Լրահոս

19.02.2013 14:33


Վարդան Սեդրակյան. «Քիչ անց բոլորը կհասկանան, թե ով էր ազգի անունից իր անձնական հարցերը լուծում»

Վարդան Սեդրակյան. «Քիչ անց բոլորը կհասկանան, թե ով էր ազգի անունից իր անձնական հարցերը լուծում»

ՀՀ նախագահի Վարդան Սեդրակյանը «Facebook»-ի իր էջում գրել է.
«Շնորհակալություն իմ բոլոր համակիրներից: Ամուր մնացեք ձեր հավատքի մեջ:
Կանցնի շատ քիչ ժամանակ, և բոլորը կհասկանան, թե ով ով էր: Ով էր արդար, և ով անարդար: Ով էր ազգի անունից իր անձնական հարցերը լուծում, և ով էր իսկապես պայքարում հանուն արդարության:

Ազգը կտա իր գնահատականը: Եվ կգա մեր ժամանակը: Կգա այն մարդկանց ժամանակը, ովքեր կարողանում են հանգիստ նայել ճակատագրի աչքերի մեջ: Եվ մենք, ի վերջո, կկարողանանք Հայաստանում վերահաստատել արդարության օրենքները:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»:

Այս խորագրի վերջին նյութերը