«Հանձնաժողովի ժառանգական անդամը հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի եղբորորդին էր»
Ծովինար Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախանձում եմ որ տիրապետում եք ընդհանուր պատկերին: Ես դեռ միայն իմ տեղամասով եմ զբաղված՝ 17/4, Արտաշատի թիվ 3 դպրոց: Հանձնաժողովի անդամների ու վստահված անձնաց մեջ չկար մի ընդդիմադիր: Բագրատյանի եւ Հովհաննիսյանի վստահված անձինք լրիվ իրենցն էին, իսկ հանձնաժողովի ժառանգական անդամը հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի եղբորորդին էր, ու երբ Րաֆֆին սկսեց շատ ձայներ հավաքել, ահավոր մռթնել էր... Երբ մենք արձանագրություն կազմեցինք, ոչ մի «ընդդիմադիր» չստորագրեց, իսկ երբ մեր դեմ արձանագրություն կազմեցին, բոլորը ստորագրեցին, այդ թվում՝ «ընդդիմադիրները»... Արտաշատսկի թայֆա էր դա, հանձնաժողով չէր, ավելի շուտ՝ ՀՀԿ-ի ընտրական շտաբ էր... Ամբողջ օրվա ընթացքում մեկ յեղում էին մեզ, մեկ դեղում... Պատմելիքը շատ է, հետո կպատմեմ, հիմա գնամ վիդեոներից, ֆոտոներից ու գրելիքից գլուխ հանելու...»։
«Հանձնաժողովի ժառանգական անդամը հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի եղբորորդին էր»
Ծովինար Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.