Քարոզչական վահանակների վրա ամենաշատը ծախսել է Րաֆֆի Հովհաննիսյանը
Ըստ ԿԸՀ տվյալների՝ 2013թ. փետրվարի 18–ի ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցած թեկնածուներից քարոզչական վահանակների վրա ամենաշատը ծախսել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելի քան 14 միլիոն՝ 94 արտաքին գովանզդային վահակաների համար։ Երկրորդ տեղում Սերժ Սարգսյանն է՝ ավելի քան 8 միլիոն դրամ՝ 56 արտաքին գովադային վահանակների համար։ Երրորդ տեղում՝ Անդրիաս Ղուկասյանը՝ ավելի քան 4 միլիոն դրամ՝ 34 արտաքին գովազդային վահանակների համար։ Այնուհետև՝ Հրանտ Բագրատյանը՝ ավելի քան 2 միլիոն դրամ՝ 3 արտաքին գովադային վահանակի համար։ Պարույր Հայրիկյանը արտաքին գովադային վահանակ պատվիրելով ծախսել է 495 հազար դրամ:
Յուրաքանչյուր թեկնածու իրավունք ուներ ծախսելու ընդհանուր առմամբ 100 մլն դրամ։
Սերժ Սարգսյանը նախընտրական հիմնադրամ կատարել է 99 մլն 399 հազար 600 դրամ ֆինանսական մուտք, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 72 մլնդրամ, Հրանտ Բագրատյանը՝ 11 մլն 300 հազարդրամ։Պարույր Հայրիկյանը հիմնադրամ մուտք է կատարել 1 մլն 24 հազարդրամ, Անդրիաս Ղուկասյանը՝ 4 մլն 591 հազար 240 դրամ, Վարդան Սեդրակյանը՝ 700 հազարդրամ։ Իսկ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախընտրական հիմնադրամ չի բացել, հետևաբար և ոչ մի ծախս չի արել։
Տպագիր քարոզչական նյութերի համար ամենաշատ ծախսը կատարել է Սերժ Սարգսյանը, որին հաջորդում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը:
Դահլիճների վարձակալության համար միայն Սերժ Սարգսյանն է գումար ծախսել՝ 300 հազար դրամ:
ԶԼՄ-ներով քարոզչության համար ամենաշատ գումարը ծախսել է Սերժ Սարգսյանը՝ 43 միլիոն 260 դրամ։ Երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ 35 միլիոն 200 հազար ։ Երրորդ տեղում՝ Հրանտ Բագրատյանը՝ 3 միլիոն 760 հազար դրամ։
Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանն ընդհանրապես չեն օգտվել վճարովի եթերաժից:
Քարոզչական վահանակների վրա ամենաշատը ծախսել է Րաֆֆի Հովհաննիսյանը
Ըստ ԿԸՀ տվյալների՝ 2013թ. փետրվարի 18–ի ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցած թեկնածուներից քարոզչական վահանակների վրա ամենաշատը ծախսել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելի քան 14 միլիոն՝ 94 արտաքին գովանզդային վահակաների համար։ Երկրորդ տեղում Սերժ Սարգսյանն է՝ ավելի քան 8 միլիոն դրամ՝ 56 արտաքին գովադային վահանակների համար։ Երրորդ տեղում՝ Անդրիաս Ղուկասյանը՝ ավելի քան 4 միլիոն դրամ՝ 34 արտաքին գովազդային վահանակների համար։ Այնուհետև՝ Հրանտ Բագրատյանը՝ ավելի քան 2 միլիոն դրամ՝ 3 արտաքին գովադային վահանակի համար։ Պարույր Հայրիկյանը արտաքին գովադային վահանակ պատվիրելով ծախսել է 495 հազար դրամ:
Յուրաքանչյուր թեկնածու իրավունք ուներ ծախսելու ընդհանուր առմամբ 100 մլն դրամ։
Սերժ Սարգսյանը նախընտրական հիմնադրամ կատարել է 99 մլն 399 հազար 600 դրամ ֆինանսական մուտք, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 72 մլն դրամ, Հրանտ Բագրատյանը՝ 11 մլն 300 հազար դրամ։Պարույր Հայրիկյանը հիմնադրամ մուտք է կատարել 1 մլն 24 հազար դրամ, Անդրիաս Ղուկասյանը՝ 4 մլն 591 հազար 240 դրամ, Վարդան Սեդրակյանը՝ 700 հազար դրամ։ Իսկ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախընտրական հիմնադրամ չի բացել, հետևաբար և ոչ մի ծախս չի արել։

7or.am