Ձերբակալվել է Ֆեյսբուքում տեղադրված խաղալիքի նկարի պատճառով
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում. 43–ամյա Իեն Դրիսկոլին այցելել են ոստիկանության աշխատողները՝ նպատակ ունենալով նրան ձերբակալել։ Պատճառը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված խաղալիքի նկարն է եղել: Բանն այն է, որ Իենն իր նկարի տեղում տեղադրել է «Էքշն Մեն»-ի հայտնիխաղալիքի՝ ատրճանակի պատկերը:
Երբ նկարը տեղադրելուց մի քանի ժամ հետո ոստիկանությունն այցելել է Իենին՝ ցանկանալով ձերբակալել, նա ստիպված է եղել նշել, որ դա ընդամենը խաղալիքի նկար է։ Նա բացատրել է, որ սիրում է Էքշն Մենի մասին մուլտսերիալը, իսկ քանի որ ինքը մուլտիֆիլմի հերոսին նման է, դրա համար էլ նման որոշում է կայացրել։ Ոստիկանները ընդունել են իրենց սխալը, սակայն տեղեկացրել են, որ եթե իրենց գալու պահին Իենը տանը չլիներ, ապա հնարավոր է՝ վերադարձին բնակարանը գտներ ավերված վիճակում, քանի որ ոստիկանության լիազորությունները թույլ են տալիս տանը որոնում իրականացնելու և զենքը հայտնաբերելու նպատակովդուռըպայթեցնել:
Ձերբակալվել է Ֆեյսբուքում տեղադրված խաղալիքի նկարի պատճառով
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում. 43–ամյա Իեն Դրիսկոլին այցելել են ոստիկանության աշխատողները՝ նպատակ ունենալով նրան ձերբակալել։ Պատճառը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված խաղալիքի նկարն է եղել: Բանն այն է, որ Իենն իր նկարի տեղում տեղադրել է «Էքշն Մեն»-ի հայտնի խաղալիքի՝ ատրճանակի պատկերը:
Երբ նկարը տեղադրելուց մի քանի ժամ հետո ոստիկանությունն այցելել է Իենին՝ ցանկանալով ձերբակալել, նա ստիպված է եղել նշել, որ դա ընդամենը խաղալիքի նկար է։ Նա բացատրել է, որ սիրում է Էքշն Մենի մասին մուլտսերիալը, իսկ քանի որ ինքը մուլտիֆիլմի հերոսին նման է, դրա համար էլ նման որոշում է կայացրել։ Ոստիկանները ընդունել են իրենց սխալը, սակայն տեղեկացրել են, որ եթե իրենց գալու պահին Իենը տանը չլիներ, ապա հնարավոր է՝ վերադարձին բնակարանը գտներ ավերված վիճակում, քանի որ ոստիկանության լիազորությունները թույլ են տալիս տանը որոնում իրականացնելու և զենքը հայտնաբերելու նպատակով դուռը պայթեցնել: