Բանաստեղծ Կարինե Աշուղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անկախ այն բանից, թե ինչ կհայտարարի ԿԸՀ-ն, այս ընտրություններում հաղթել են անվավեր քվեաթերթիկները: Հասարակության վերաբերմունքը իրականում հենց անվավեր դարձրած քվեաթերթիկների վրա թողնված գրություններն են` դառնացած, ճարահատ սրամտությամբ, սրտանց: Իր տեսակի մեջ այսպիսի արձագանքն աննախադեպ է եվ ունի բացատրություն. առաջին անգամ է, որ ընդդիմությունը ներկայացված չէ հաղթելու վստահություն ներշնչող թեկնածուով, եվ մարդկանց մնացել էին կամ չարյաց փոքրագույնին ընտրելու, կամ ընտրության չգնալու, կամ քվեաթերթիկն անվավեր դարձնելու մտադրությամբ գնալու տարբերակները:
Ողջախոհությունն, իհարկե, հուշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի հետընտրական պայքարը, եթե լինի, առանձնապես բան չի փոխի. եթե նախորդ ընտրության ժամանակ ազգովի չկարողացանք հասնել իրական հաղթանակի ամրագրմանը, հիմա առավել եվս անհույս գործ է: Սակայն: Ընդդիմանալը եվ ըմբոստանալը ոչ միայն ազնիվ ու արդար կլինի, այլեվ հույս կտա, որ ամեն ինչ կորած չէ: Եվ որ կարող են լինել նոր զարգացումներ:
Եթե այս ընտրություններում հաղթել են անվավեր քվեաթերթիկները, ուրեմն` իսկապես ամեն ինչ դեռ առջեվում է: Այդ էներգիան ռեժիմի ամենավտանգավոր հակառակորդն է: Եվ հասցնելու է Հաղթանակի»։
Կարինե Աշուղյան. «Հասարակության վերաբերմունքը անվավեր քվեաթերթիկների գրություններն են»