Լրահոս

19.02.2013 13:00


Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարությունը

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարությունը

 Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տեղի ունեցած  իրադարձությունները, այն է `  իշխող  «Վրացական Երազանք» կոալիցիայի ակտիվիստների եւ «Միացյալ Ազգային Շարժման» կողմնակից Ախալքալաքի շրջանի պաշտոնյաների կողմից կազմակերպված հանրահավաքները, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կողմերին  կոչ է անում չապակայունացնել տարածաշրջանը եւ  առաջնահերթությունը տալ տարածաշրջանում առկա հրատապ մի շարք խնդիրների լուծմանը:

Խորհուրդը նաեւ դիմում է   Ջավախքի ազգաբնակչությանը լինել կազմակերպված, չտրվել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին, քանզի տարածաշրջանի կայունությունը խախտելը չի բխում մեր ազգաբնակչության շահերից:

        Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը