ԵՀՄՖ-ն «Բրիտիշ Մուզեումի» գլխավոր տնօրենից ստացել է իր բողոքի պատասխանը
ԵՀՄՖ-ն ստացել է «Բրիտիշ Մուզեումի» գլխավոր տնօրեն պ. Նիլ Մեկ Գրեգորի պատասխանը մեր բողոքին, կապված այդ աշխարհահռչակ թանգարանի կողմից հայկական և Հայաստանի ուրարտական շրջանի պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող ցուցանմուշները «Հնագույն Թուրքիա» անհեթեթ անվան տակ ցուցադրելու հետ: Ստորև ներկայացնում ենք այդ պատասխանի թարգմանությունը հայերեն: Նախապես ասենք, որ պատասխանը բավականին հետաքրքիր է և նույնիսկ անսպասելիորեն դրական: Այն հնարավորություն է տալիս բանակցել թանգարանի տնօրինության հետ և ստանալ մեզ համար ցանկալի լուծում:
Միաժամանակ նշում ենք ՀՀ մշակութային նախարարի և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների բացառիկ անտարբեր և կրավաորական կեցվածքի մասին և բարձրացնում մեր ահազանգը, հայտնելով մեր խորին զարմանքն ու հիասթափությունը: Մինչ այսօր, չնայած մեր անկողմնակալ կոչերին ու դիմումներին,ոչ Պատմության ինստիտուտի և ոչ էլ Մշակույթի նախարարության կողմից չստացանք ոչ մի սատարող խոսք կամ արձագանք: Այո, թուրքերը պիտի երջանկության մեծ զգացում ունենան, որ իրենց երկրի ակտիվ ու ագրեսիվ ղեկավարության ֆոնին Հայստանի պատկան մարմիններն այսքան «ինտեռնացիոնալ» են, այսքան պասիվ ու խորապես թքած ունեն ազգապահպանության խնդիրների և մշակութային արժեքների պահպանության վրա: Ինչևէ, ներկայացնում ենք վերոհիշյալ պատասխանը թարգմանված հայերեն և բնագիրն`անգլերեն:
Հարգելի դոկտոր Գրիգորյան,
Շնորհակալություն Բրիտանական թանգարանի 54 սրահի անվան վերաբերյալ Ձեր ուղարկած նամակի համար: Պարոն Նեիլ Մեկ Գրեգորի խնդրանքով ես եմ պատասխանում Ձեր նամակին:
Սույն սրահի անվանումը որոշվել է ցուցանակների վերափոխման լայն նախագծի շրջանակներում, որով նախատեսվում էր ընդգրկել ամբողջ թանգարանը: Նախագծման թիմը նպատակադրվել էր թանգարանի ցուցանակները դարձնել հնարավորինս պարզ ու մատչելի և խուսափել այնպիսի տերմիններից, որոնք առաջին հայացքից անծանոթ կլինեին ոչ անգլիալեզու այցելուների համար. մեր այցելուները հիմնականում օտարերկրացիներ են լինում: 54 սրահի հետ կապված եղել են խնդիրներ, քանի որ ոչ բավարար իրազեկված անձնակազմի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե սրահի նախորդ անվանումը (Հնագույն Անատոլիա) հստակ չէր մատնանշում սրահի բովանդակությունը: Սակայն սրահի պատասխանատուները քաջատեղյակ են, որ Հնագույն Թուրքիա անվանումը պատմական տեսանկյունից անիմաստ է, և, ուստի, սույն սրահի անվանումը լայն քննարկումների առարկա էր դարձել ու դեռ շարունակում է մնալ:
Ձեր առաջարկն առ այն, որ ամբողջ սրահը վերանվանվի <> խնդրահարույց է այն պատճառով, որ 54 սրահում տես գտած իրերը ժամանակաշրջանների շատ լայն շրջանակ են ընդգրկում՝ Նեոլիթյան դարաշրջանից մինչև Երկաթի դարաշրջան: Սրահի ցուցանմուշների միայն երեսունհինգ տոկոսն է ուրարտական ծագման, ուստի Ձեր առաջարկը նույնպես կդառնա սրահի ողջ պարունակության խեղաթյուրված ներկայացում: 54 սրահում ցուցադրված իրերի միջև գերակա կապող օղակը դրանց աշխարհագրական կապն է ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքի հետ: Սրահի բոլոր 142 իրերից 113-ը գտնվել են այսօրվա Թուրքիայի տարածքում: Տասնհինգ իր գտնվել է Իրաքում, սակայն որոնք սկիզբ են առել այսօրվա Թուրքիայի տարածքային սահմաններում: Մեկ ուրարտական ցուցանմուշ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքից է, և հինգը՝ այսօրվա Իրանից, որոնք բոլորն էլ հենց այդպես էլ ներկայցված են: Ցուցադրվող ուրարտական ութ իրերից 6-ը չունեն հստակ ծագում, բայց լինելով Ուրարտական՝ նույքան հավանական է սկիզբ առած լինեն այսօրվա Իրանի կամ Թուրքիայի, որքան և այսօրվա Հայաստանի աշխարհագրական տարածքից:
Ձեր մտահոգությունը, ըստ երևույթին, հիմնականում կապված է ժամանակակից աշխարհագրական տերմինաբանության օգտագործման հետևանքով հայկական մշակույթի քողարկման հետ: Ձեր նամակում Դուք վկայակոչել էիք հայկական գորգերը՝ որպես թուրքական արվեստ ներկայացնելու օրինակը և փաստել, որ ուրարտական ցուցադրությունը ևս այս երևույթի մի մասն է: Ինչպես ես արդեն նշեցի, այս աշխարհագրական տերմինների օգտագործումը Բրիտանական թանգարանի կողմից նախատեսված է բացառապես հստակության համար:
Երբ սահմանները կամ երկրների անունները փոխվեն, մենք ևս համապատասխանաբար կփոխենք սրահի անվանումը: <> անվանման օգտագործումը Թուրքիա բառից առաջ հստակ մատնանշում է մեր այցելուներին, որ սրահում ցուցադրվող իրերը մշակութային առումով թուրքական չեն: Թանգարանի ցուցանակները գրելիս մենք օգտագործել ենք սույն ժամանակաշրջան/մշակույթ տերմինները, որպեսզի ընդգծենք սրահի տարածքում ներկայացվող մշակութային բազմազանությունը՝ պղնձյա, վաղ բրոնզեդարյան, միջին բրոնզեդարյան, մ.թ.ա. 6-րդ դարի հունական, հալաֆյան, հիթիթյան, երկաթի դարաշրջանի, նեո-ասորական, նեո-հիթիթյան, հին ասորական, հին փյունիկյան, կարիայան, լիդիայան, ուշ հին ասորական գաղութային և ուրարտական:
Ես կընդգծեմ, որ մենք չենք պնդում, որ այս հնագույն մշակույթները կարող են որևէ կերպ լինել թուրքական և նաև կասեի, որ դրանք ոչ էլ հայկական են: Թեկուզ ուրարտական ցուցանմուշները խիստ կապված են պատմական Հայաստանի աշխարհագրական տարածքի հետ. դրանք նախորդում են այդ տարածքում հայ թագավորների իշխանության ժամանակաշրջանին (Երվանդունիների դինաստիա), մի տեսակետ,որը ներկայացված է ցուցատախտակին` ուրարտական ցուցանմուշների մոտ:
54 սրահի անվանման հարցը շատ բարդ հարց է, և մենք ուրախ ենք Ձեզնից ստանալ մեկնաբանություններ այս նյութի վերաբերյալ: Հուսով եմ, որ այս նամակը կարող է Ձեզ հավաստիացնել, որ ներկայիս անվանումը չի որոշվել առանց երկար մտածելու և դեռ շարունակում է մնալ մեր քննարկումների առարկան: Մենք հասկանում ենք, որ <> անվանումը ոչ իմաստային է, և որ հայկական ինքնությունը շատ կարևոր է: Այնուամենայնիվ, խնդիրը մնում է այն, որ մեր այցելուներն օգտագործում են ժամանակակից աշխարհագրական հղումներ՝ որոշելու, թե հավաքածուի ո՞ր մասն են նրանք ցանկանում տեսնել, և օգտագործվող ցուցանակները պետք է ամենապարզ ու մատչելի ձևով արտացոլեն դա: Մենք ներկայումս քննարկում ենք սրահի հետ կապված այս ընթացիկ խնդիրը, որը ներառում է նաև դրա անվանումը: Եթե սույն քննարկումների արդյունքում որևէ փոփոխություն կատարվի անվանման հետ, մենք առաջնահերթ կտեղեկացնենք Ձեզ այդ մասին:
Ես կուզենայի նաև նշել, որ մենք շատ լավ և սերտ հարաբերությունների մեջ ենք մեր հայ գործընկերների հետ: Վերջերս մենք պատիվ ունեցանք Բրիտանական թանգարանում հանդիպելու Հայաստանի մշակույթի նախարարի և Լոնդոնում Հայաստանի դեսպանի հետ, քննարկելու հնարավոր համագործակցության ծրագրեր, ներառյալ` այստեղ հին Հայաստանի վերաբերյալ ցուցահանդեսների կազմակերպումը:
ԵՀՄՖ-ն «Բրիտիշ Մուզեումի» գլխավոր տնօրենից ստացել է իր բողոքի պատասխանը
ԵՀՄՖ-ն ստացել է «Բրիտիշ Մուզեումի» գլխավոր տնօրեն պ. Նիլ Մեկ Գրեգորի պատասխանը մեր բողոքին, կապված այդ աշխարհահռչակ թանգարանի կողմից հայկական և Հայաստանի ուրարտական շրջանի պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող ցուցանմուշները «Հնագույն Թուրքիա» անհեթեթ անվան տակ ցուցադրելու հետ: Ստորև ներկայացնում ենք այդ պատասխանի թարգմանությունը հայերեն: Նախապես ասենք, որ պատասխանը բավականին հետաքրքիր է և նույնիսկ անսպասելիորեն դրական: Այն հնարավորություն է տալիս բանակցել թանգարանի տնօրինության հետ և ստանալ մեզ համար ցանկալի լուծում:
Միաժամանակ նշում ենք ՀՀ մշակութային նախարարի և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների բացառիկ անտարբեր և կրավաորական կեցվածքի մասին և բարձրացնում մեր ահազանգը, հայտնելով մեր խորին զարմանքն ու հիասթափությունը: Մինչ այսօր, չնայած մեր անկողմնակալ կոչերին ու դիմումներին,ոչ Պատմության ինստիտուտի և ոչ էլ Մշակույթի նախարարության կողմից չստացանք ոչ մի սատարող խոսք կամ արձագանք: Այո, թուրքերը պիտի երջանկության մեծ զգացում ունենան, որ իրենց երկրի ակտիվ ու ագրեսիվ ղեկավարության ֆոնին Հայստանի պատկան մարմիններն այսքան «ինտեռնացիոնալ» են, այսքան պասիվ ու խորապես թքած ունեն ազգապահպանության խնդիրների և մշակութային արժեքների պահպանության վրա:
Ինչևէ, ներկայացնում ենք վերոհիշյալ պատասխանը թարգմանված հայերեն և բնագիրն`անգլերեն:
Հարգելի դոկտոր Գրիգորյան,
Շնորհակալություն Բրիտանական թանգարանի 54 սրահի անվան վերաբերյալ Ձեր ուղարկած նամակի համար: Պարոն Նեիլ Մեկ Գրեգորի խնդրանքով ես եմ պատասխանում Ձեր նամակին:
Սույն սրահի անվանումը որոշվել է ցուցանակների վերափոխման լայն նախագծի շրջանակներում, որով նախատեսվում էր ընդգրկել ամբողջ թանգարանը: Նախագծման թիմը նպատակադրվել էր թանգարանի ցուցանակները դարձնել հնարավորինս պարզ ու մատչելի և խուսափել այնպիսի տերմիններից, որոնք առաջին հայացքից անծանոթ կլինեին ոչ անգլիալեզու այցելուների համար. մեր այցելուները հիմնականում օտարերկրացիներ են լինում: 54 սրահի հետ կապված եղել են խնդիրներ, քանի որ ոչ բավարար իրազեկված անձնակազմի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե սրահի նախորդ անվանումը (Հնագույն Անատոլիա) հստակ չէր մատնանշում սրահի բովանդակությունը: Սակայն սրահի պատասխանատուները քաջատեղյակ են, որ Հնագույն Թուրքիա անվանումը պատմական տեսանկյունից անիմաստ է, և, ուստի, սույն սրահի անվանումը լայն քննարկումների առարկա էր դարձել ու դեռ շարունակում է մնալ:
Ձեր առաջարկն առ այն, որ ամբողջ սրահը վերանվանվի <> խնդրահարույց է այն պատճառով, որ 54 սրահում տես գտած իրերը ժամանակաշրջանների շատ լայն շրջանակ են ընդգրկում՝ Նեոլիթյան դարաշրջանից մինչև Երկաթի դարաշրջան: Սրահի ցուցանմուշների միայն երեսունհինգ տոկոսն է ուրարտական ծագման, ուստի Ձեր առաջարկը նույնպես կդառնա սրահի ողջ պարունակության խեղաթյուրված ներկայացում: 54 սրահում ցուցադրված իրերի միջև գերակա կապող օղակը դրանց աշխարհագրական կապն է ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքի հետ: Սրահի բոլոր 142 իրերից 113-ը գտնվել են այսօրվա Թուրքիայի տարածքում: Տասնհինգ իր գտնվել է Իրաքում, սակայն որոնք սկիզբ են առել այսօրվա Թուրքիայի տարածքային սահմաններում: Մեկ ուրարտական ցուցանմուշ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքից է, և հինգը՝ այսօրվա Իրանից, որոնք բոլորն էլ հենց այդպես էլ ներկայցված են: Ցուցադրվող ուրարտական ութ իրերից 6-ը չունեն հստակ ծագում, բայց լինելով Ուրարտական՝ նույքան հավանական է սկիզբ առած լինեն այսօրվա Իրանի կամ Թուրքիայի, որքան և այսօրվա Հայաստանի աշխարհագրական տարածքից:
Ձեր մտահոգությունը, ըստ երևույթին, հիմնականում կապված է ժամանակակից աշխարհագրական տերմինաբանության օգտագործման հետևանքով հայկական մշակույթի քողարկման հետ: Ձեր նամակում Դուք վկայակոչել էիք հայկական գորգերը՝ որպես թուրքական արվեստ ներկայացնելու օրինակը և փաստել, որ ուրարտական ցուցադրությունը ևս այս երևույթի մի մասն է: Ինչպես ես արդեն նշեցի, այս աշխարհագրական տերմինների օգտագործումը Բրիտանական թանգարանի կողմից նախատեսված է բացառապես հստակության համար:
Երբ սահմանները կամ երկրների անունները փոխվեն, մենք ևս համապատասխանաբար կփոխենք սրահի անվանումը: <> անվանման օգտագործումը Թուրքիա բառից առաջ հստակ մատնանշում է մեր այցելուներին, որ սրահում ցուցադրվող իրերը մշակութային առումով թուրքական չեն: Թանգարանի ցուցանակները գրելիս մենք օգտագործել ենք սույն ժամանակաշրջան/մշակույթ տերմինները, որպեսզի ընդգծենք սրահի տարածքում ներկայացվող մշակութային բազմազանությունը՝ պղնձյա, վաղ բրոնզեդարյան, միջին բրոնզեդարյան, մ.թ.ա. 6-րդ դարի հունական, հալաֆյան, հիթիթյան, երկաթի դարաշրջանի, նեո-ասորական, նեո-հիթիթյան, հին ասորական, հին փյունիկյան, կարիայան, լիդիայան, ուշ հին ասորական գաղութային և ուրարտական:
Ես կընդգծեմ, որ մենք չենք պնդում, որ այս հնագույն մշակույթները կարող են որևէ կերպ լինել թուրքական և նաև կասեի, որ դրանք ոչ էլ հայկական են: Թեկուզ ուրարտական ցուցանմուշները խիստ կապված են պատմական Հայաստանի աշխարհագրական տարածքի հետ. դրանք նախորդում են այդ տարածքում հայ թագավորների իշխանության ժամանակաշրջանին (Երվանդունիների դինաստիա), մի տեսակետ,որը ներկայացված է ցուցատախտակին` ուրարտական ցուցանմուշների մոտ:
54 սրահի անվանման հարցը շատ բարդ հարց է, և մենք ուրախ ենք Ձեզնից ստանալ մեկնաբանություններ այս նյութի վերաբերյալ: Հուսով եմ, որ այս նամակը կարող է Ձեզ հավաստիացնել, որ ներկայիս անվանումը չի որոշվել առանց երկար մտածելու և դեռ շարունակում է մնալ մեր քննարկումների առարկան: Մենք հասկանում ենք, որ <> անվանումը ոչ իմաստային է, և որ հայկական ինքնությունը շատ կարևոր է: Այնուամենայնիվ, խնդիրը մնում է այն, որ մեր այցելուներն օգտագործում են ժամանակակից աշխարհագրական հղումներ՝ որոշելու, թե հավաքածուի ո՞ր մասն են նրանք ցանկանում տեսնել, և օգտագործվող ցուցանակները պետք է ամենապարզ ու մատչելի ձևով արտացոլեն դա: Մենք ներկայումս քննարկում ենք սրահի հետ կապված այս ընթացիկ խնդիրը, որը ներառում է նաև դրա անվանումը: Եթե սույն քննարկումների արդյունքում որևէ փոփոխություն կատարվի անվանման հետ, մենք առաջնահերթ կտեղեկացնենք Ձեզ այդ մասին:
Ես կուզենայի նաև նշել, որ մենք շատ լավ և սերտ հարաբերությունների մեջ ենք մեր հայ գործընկերների հետ: Վերջերս մենք պատիվ ունեցանք Բրիտանական թանգարանում հանդիպելու Հայաստանի մշակույթի նախարարի և Լոնդոնում Հայաստանի դեսպանի հետ, քննարկելու հնարավոր համագործակցության ծրագրեր, ներառյալ` այստեղ հին Հայաստանի վերաբերյալ ցուցահանդեսների կազմակերպումը:
Լավագույն մաղթանքներով,
Հարգանքներով,
Ջոնաթան Ն. Թաբ,
Միջին արևելքի բաժնի տնօրեն
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն