Լրահոս

19.02.2013 12:06


Արթուր Սաքունց. «Ընտրությունների արդյուքները կեղծվել են»

Արթուր Սաքունց. «Ընտրությունների արդյուքները կեղծվել են»

Հելսինկյան քաղասքացիական ասոցիացիայի  Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսօր լրագրողներին ասել է, որ փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների արդյուքները կեղծվել են։ Այս ասոցիացիան 16 շրջիկ խմբերի միջոցով քվեարկության ընթացքը դիտարկել է 50 ընտրատեղամում։ Տեղական դիտորդը ենթադրում է, որ չնայած արձանագրված խախտումներին՝ միջազգային դիտորդները օբյեկտիվ իրականությունը չեն ներկայացնի։

Սաքունցն ասել է, որ ընտրատեղամասից դուրս հատուկ մեքենաներ են եղել, որոնցում բաժանվել են ընտրակաշառքները,  ինչպես նաև վերահսկվել քվեարկությանը չգնացողների թիվը։ Եղել են նաև լցոնումներ, ընտրողների ուղղորդման, ճնշման դեպքեր:

Իրավապաշտպանը կարծում է, որ ընտրողների մասնակցության և ներկայացված պաշտոնական թվերի տարբերությունը պայմանավորված է կա՛մ լցոնումներով, կա՛մ բազմակի քվերակությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը