Լրահոս

19.02.2013 18:07


Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի 50 քրեական հեղինակություն

Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի 50 քրեական հեղինակություն

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ նախօրեին Մոսկվայում ձերբակալել են երկու «գողական» հավաքների մասնակիցներին: Ձերբակալվել է 90-ից ավելի քրեական հեղինակություն։

Նրանց թվում են հիսունից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ: Օպերատիվ աշխատակիցների տվյալով՝ նրանք մտադիր էին նշել «գողերից» մեկի «թագադրումը»:

Միաժամանակ, Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ոստիկանները ձերբակալել են Ռուսաստանի շրջանների և հարավկովկասյան երկրների հանցավոր աշխարհի քառասուն հեղինակությունների: Հավաքի անցկացման առիթը չի նշվում: Կասկածյալների մոտից առգրավել են մարտական ատրճանակ և մի քանի միավոր տրավմատիկ զենք:

Ձերբակալվածներին հասցրել են ոստիկանության բաժին, որտեղ օպերատիվ-քննչական միջոցառումներ են տարվում, որոշվում է նրանց քրեական և վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: 

Այս խորագրի վերջին նյութերը