Րաֆիի Հովհաննիսյանին եզակի հնարավորություն է տրված չընդունելու կեղծ ընտրությունների արդյունքները
Բոլորին հայտնի է, որ Հայաստնյան ընտրություններում 35-40% հավաքած ուժն իրականում հավաքել է առնվազն 55-65%-ը՝ հաշվի առնելով իշխող վարչակարգի ապօրինի բազմապիսի լծակների անխնա կիրառումը: Այդ մասին գիտեն բոլորը: Ու թեև խստգույնս դեմ եմ Րաֆֆու՝ Արցախի «անկախությունը» Հայաստանից ճանաչելու հակասահմանադրական նկրտումներին և այլուստ ապակենսունակաբար պատճենված պետականակերտման կաղապարներին, կարծում եմ, որ նրան եզակի հնարավորություն է տրված չընդունելու կեղծ ընտրությունների արդյունքները և տեր կանգնելու իրեն ապավինած ակնհայտ մեծամասնություն կազմած հարյուր հազարավոր հայրենակիցների քվեներին: Այլապես նա աններելի մեղք կգործի իրեն ընտրած ժողովրդի դեմ և կարժանանա նախկին «անհամարձակների» քաղաքական տխուր բախտին՝ քաղաքական ու բարոյական ինքնոչնչացմանը: Իսկ ես, թե՛ նրա, և թե՛ Սերժի օրոք մնալու եմ արմատական ընդդիմություն՝ մինչև Հայաստանում Ազգային Հեղափոխության հաղթանակն ու երկրում ազգային-պետական իշխանության հաստատումը:

Ալեքսանդր Քանանյան